Life.panorama.am-ը գրում է.
Վերջին օրերին բուռն քննարկվում է, որ երգչուհի Լիանան երիկամների բարդ վիրահատության է ենթարկվել, սակայն իր երկրպագուների անհանգստությանն ի պատասխան՝ Life.panorama.am-ի հետ զրույցում Լիանան վստահեցրեց, որ վիրահատությունն այնքան էլ բարդ չի եղել և կյանքին վտանգ չի սպառնացել.
 
«Ես իսկապես շատ շնորհակալ եմ, որ մարդիկ այսչափ անհանգստացած են ինձ համար: Շատ շնորհակալ եմ մեր ժողովրդին իմ հանդեպ սիրո համար, կարծում եմ՝ դա գալիս է նրանից, որ զգում են նաև իմ սերն իրենց հանդեպ: Ես անկեղծ ու շիտակ մարդ եմ, իսկ երկրպագուներիս հետ կրկնակի ազնիվ եմ:  Անկեղծ ասած՝ նման արձագանք չէի սպասում: Շատ շոյված եմ անհանգստության համար, արդեն լավ եմ և լցված մեծ էներգիայով, որպեսզի առաջիկայում նրանց համար նոր երգեր թողարկեմ»,- նշեց Լիանան:
Լիանան որդու ծնունդից հետո երիկամներում քարերի առաջացման խնդիր ուներ, արդեն գրեթե ութ տարին է, ինչ երգչուհին պայքարում էր դրանց դեմ, իսկ ցավերի դեպքում օրերով անգամ չէր կարողանում տանից դուրս գալ: Իր խոսքով՝ մի անգամ խնդիրը փորձել է լուծել քարափշրման տարբերակով, սակայն ապարդյուն, խնդիրը շարունակել է մնալ, ցավերն էլ՝ չդադարել: Ի վերջո, երգչուհին որոշել է ռիսկել և գնալ վիրահատության:
 
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել