Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» 4 հարկանի առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է մանկական խաղասրահում՝ չոր լողավազանում, որտեղ ռետինե գնդակներ են լցված եղել: Այս մասին հաղորդում է Mash-telegram-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների վարչությանը:

Տվյալների համաձայն՝ հրդեհը տարածվել է առաստաղից կախված ցանցի վրա և վերև բարձրացել: Այդ պատճառով, երբ կրակը բարձրացել է վերև և վնասել լարերը, խափանվել է էլեկտրաէներգիան առևտրի կենտրոնում: Այդ պահից «Зимняя вишня» առևտրի կենտրոնում խավար է պատել:

Մանկական խաղասենյակի առաստաղը ծածկող պարանները, որոնք վառվում էին, սկսել են ընկնել տարբեր ուղղություններով: Տեղի աշխատակիցները սկսել են կանխել հարևան սենյակներում ծխի և կրակի տարածումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել