«Սերժ Սարգսյանի հրամանագրով մարտի 27-ին Հարություն Մանուկյանը և Արման Հովհաննիսյանը նշա­նակվեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Նկատենք, սակայն, նոր դատավորներից Հարություն Մանուկյանը պատահական մարդ չէ: Մասնավորապես` «Ժողովուրդ» օրաթեր­թին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հարություն Մանուկյանը ՀՀ վճռաբեկ դատարանի դատա­վոր Ելենա Սողոմոնյանի որդին է: Ի դեպ, Ելենա Սողոմոնյանը 2009 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղա­քացիական և վարչական պալատի դատավոր է, դեռ ավելին` 2015 թվականից հանդիսանում է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ: Սակայն ապրիլի 30-ին Ելենա Սողոմոնյանի լիազորությունները կդադարեցվեն`պաշ­տոնավարման տարիքը լրանալու պատճառով: Ասել է, թե մայրը կհեռանա դատական համակարգից, բայց որդին նոր կսկսի իր քայլերը դատական համակարգում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել