Գիտնականները սննդամթերք են հայտնաբերել, որը գարեջրագործության մեջ կիրառելիս, յուրահատուկ գարեջրի համը ստանալու համար անհրաժեշտ չի լինի գայլուկ ավելացնել: Դա գենետիկորեն մոդիֆիկացված խմորիչն է:

Մինչև այժմ ընդունված էր համարել, որ գարեջուրն անհնար է պատրաստել առանց գայլուկի: Հենց գայլուկն էր հաղորդում սիրված ըմպելիքին յուրահատուկ դառնությունն ու անկրկնելի բույրը:

ԱՄՆ-ի գենային կենսաբանները եկել են այն եզրահանգման, որ դրան հասնում են երկու մոլեկուլների՝ լինալոոլայի և հերանիոլայի օգնությամբ: Գիտնականներին հաջողվել է նոր խմորիչի գենոմի մեջ մտցնել ֆերմենտներ, որոնք նման մոլեկուլների սինթեզն են ապահովում:

Նրանք հաղորդել են, որ իրենց հայտնագործության արդյունքը կարող է լինել գայլուկից լիակատար հրաժարումը՝ գարեջուր արտադրելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել