CBC News-ի տեղեկությամբ՝ Ուոլ-Սթրիթից նախկին բիզնեսմեն Դերին Շրոսբրին որոշել է վաճառել իր տունը Օնտարիոյում՝ 35 բիթքոինով, որն, ըստ փոխարժեքի, մոտ 450 հազար ԱՄՆ դոլար է կազմում:

Անշարժ գույքի ոլորտի փորձագետները գտնում են, որ ունեցվածքի վաճառքը կարող է ձգձգվել, քանի որ միայն բիթքոինների ընդունումը կտրուկ նվազեցնում է գնորդների քանակը:

Decentral-ի գործադիր տնօրեն Էնթոնի Դիրիորիոն կարծիք է հայտնել, որ սա ավելի շատ նման է «մարկետինգային հնարքի՝ կրիպտոարժույթը գովազդելու համար: Եթե մարդն ուզում է վաճառել իր տունը, ի՞նչ շանսեր նա ունի բիթքոիններով գնորդ գտնելու, ով պատրաստ կլինի դրանցով վճարել գույքի համար»:

Կանադայում սա առաջին դեպքն է՝ անշարժ գույքը բիթքոիններով վաճառքի հանելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել