Ես իհարկե այն մարդկանցից եմ, ովքեր տարբերություն չեն դնում Հայաստանի ու Արցախի միջև, բայց գրածս ավելի պատկերավոր ցույց տալու համար պետք է հենց օգտագործեմ առանձին Հայաստան և Արցախ բառերը։

Այո, առանց Արցախի Հայաստանը չի կարող ապրել։ Մարդիկ, ովքեր Արցախը գլխացավանք են համարում ու պատճառաբանում են սահմանին զոհված տղերքին, ապա թող հիշեն, որ խնդիրն այստեղ Արցախը չէ։ Ադրբեջանն ու դրանց ղեկավարությունը երբեք չի ասել, որ իրենց միակ պահանջածը Արցախն է։ Ձեզ ի՞նչ է թվում, Արցախը հանձնելուց հետո Ադրբեջանը չի՞ կրակելու Սյունիքի կամ Նոյեմբերյանի վրա։ Կասկած չկա, որ, Արցախը կորցնելով, մենք վտանգի տակ ենք դնում ամբողջ Հայաստանը։ Ալիևի նպատակն է գոնե մինչև Երևան հասնելը։ Այնպես է ստացվել, որ Արցախում և Նոյեմբերյանում կռվող և զոհվող զինծառայողները զոհվում են հանուն Հայաստանի, ոչ թե կոնկրետ Արցախի կամ Նոյեմբերյանի, Սիսիանի կամ Սևանի։

Այո, առանց Հայաստանի Արցախը չի կարող ապրել։ Եթե չլինի Հայաստանի թիկունքը, պաշտպանությունը և աջակցությունը Արցախն ահավոր վատ իրավիճակում կհայտնվի ու չի կարողանա դիմադրել։ Արցախի պաշտպանության ու ապահովության գործում անգնահատելի ներդրում ունեն Հայաստանը և սփյուռքը, ու դա կյանքում չի կարելի ուրանալ կամ երեսով տալ։

Թշնամին մեր սահմաններից այն կողմ է։ Ներսի որոշ թափթփուկները չեն կարող ազդել ժողովրդի գիտակցության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել