Միայն մեկ անգամ ու բացառապես կենդանի հնչողությամբ. երեկ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու աշխարհահռչակ լեգենդար խմբի՝ «Մոդերն Թոքինգ» բենդի սիրված ու չհնացող երգերը: Մարզահամերգայինի բեմից մոտ 90 րոպե նոստալգիա ու դրական լիցքեր փոխանցեց խումբը: You՛re My Heart, You՛re My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number… Այս ու այլ երգերը 80-ականների լավագույն հիթերն էին ու խմբի այցեքարտը: Բոլորը և դեռ մի բան էլ ավելին հնչեցին երեկ: Հանդիսատեսն անգիր էր հիշում խմբի ամբողջ ռեպերտուարն ու հավասար ձայնակցում Թոմաս Անդերսին: Ռիթմիկ հնչյունները չթողեցին, որ մարդիկ նստած վայելեն համարեգը:  Ակտիվ պարում էին ոչ միայն երիտասարդներն, այլև 50 անց մարդիկ, որոնց Թոմաս Անդերսը տեղափոխել էր «ջահել տարիներ»:

Կատարումները երգիչը պարբերաբար ընդհատում էր պատմություններով: Նա  հիշեց, որ վերջին անգամ  Հայաստանում եղել էր 28 տարի առաջ ու հավելեց, որ երջանիկ է կրկին վերադառնալու համար. «Հրաշալի է։ Ֆանտաստիկ զգացողություններ ունեմ: Այս առավոտյան եմ հասել Հայաստան։ Ամբողջ ճանապարհին մտածում էի, որ վերջին անգամ այստեղ եղել եմ 28 տարի առաջ։ Երջանիկ եմ, որ վերադարձել եմ: Շատ բան է փոխվել, բայց ձեր սերը նույնն է մնացել»,– ասաց Անդերսը:  

Խելահեղ ռոքային համերգը վայելելու էին եկել մեծ թվով այլազգիներ՝ Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից և եվրոպական այլ երկրներից: Մենահամերգի ուշագրավ դրվագներն առաջարկում ենք տեսնել BlogNews.am-ի ֆոտոշարքում:

IMG (28) copyIMG (6) copyIMG (25) copyIMG (7) copyIMG (9) copyIMG (27) copyIMG (10) copyIMG (11) copyIMG (3) copyIMG (15) copyIMG (18) copyIMG (1) copyIMG (30) copyIMG (2) copyIMG (21) copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել