«Գաղտնիք չէ, որ արտաբյուջետային միջոցները կոռուպցիայի իսկական բուն են: Բայց, չնայած դրան, այդ հնա­րավորությունից որոշել է օգտվել նա­և պաշտպանության նախարարու­թյունը: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ առաջիկայում ՊՆ-ին արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն կտրվի: Նա­խագիծը մշակել են Պաշտպանու­թյան և Առողջապահության նախա­րարությունները: Ըստ այդմ, նախա­տեսվում է ֆինանսների նախարարու­թյան գանձապետարանում բացել ՀՀ ՊՆ և ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հաս­տատությունների անվամբ արտաբյուջետային միջոցների մուտքերի և ծախսերի առանձնացված բանկային հաշիվներ: Իսկ նպատակը լինելու է ՊՆ ռազմաբժշկական հաստատու­թյունների կողմից բժշկական օգնու­թյան և սպասարկման վճարովի ծա­ռայություններն ապահովելը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել