Life.panorama.am-ը գրում է.

Օրերս ռուսական շոուբիզնեսի պրիմադոննայի տիտղոսին արժանացած երգչուհի Ալլա Պուգաչովան սոցիալական կայքերից մեկի իր էջում արտասովոր լուսանկար է հրապարակել, որն անտարբեր չի թողել ականատեսներին։ Խոսքը Instagram կայքի մասին է, որի իր էջում 68-ամյա երգչուհի հրապարակել է նախկին ամուսնու՝ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի լուսանկարը, որում վերջինս կրում է Ալլա Պուգաչովայի բեմական կերպարի անբաժանելի մասնիկը համարվող հագուստը։

Հրապարակած լուսանկարը երգչուհին մեկնաբանելիս կոչ է արել Ֆիլիպ Կիրկորովին վերադարձնել իրեն իր զգեստը։

Իսկ, թե խոսքն ինչ հագուստի և ինչ դրվագի մասին է՝ պարզե՛ք ծանոթանալով լուսանկարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել