«Թվում էր, թե ոչ ոք չի կարող գերազանցել Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքին, երբ նա սկսեց «վարկով Ամանոր» ակցիան: Սակայն երեկ «Լևոն և Լամարա» դեղատանը մի ցուցանակ ավետում էր ապառիկով դեղորայք վաճառելու մասին:


Պարզվում է՝ ընկերությունը դեռ նախորդ տարեվերջից նախաձեռնել է այս ակցիան, որը ժամանակի ընթացքում պետք է գործի ցանցի բոլոր խանութներում: Ցուցանակի մեջ մանրամասն նշված էր, թե ինչ պայմաններով են դեղորայք տալիս, ըստ այդմ՝ դեղորայքի ապառիկ վաճառքն իրականացվում է 30 հազարից մինչև 800 հազար դրամ առևտրի դեպքում, 1տարի ժամկետով՝ 15% տարեկան տոկոսադրույքով:


«Մենք փորձում ենք օգնած լինենք այն մարդկանց, ովքեր կարիք ունեն բուժվելու, բայց միանգամից մեծ գումար չեն կարողանում հատկացնել դեղորայքի գնման համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:


Պատկերացնո՞ւմ եք՝ իշխանությունն այնպիսի բարեկեցիկ կյանք է ապահովում երկրում մարդկանց համար, որ դեղերն արդեն ապառիկով են վաճառում»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել