Life.panorama.am-ը գրում է.

Կանանց տոնական մեկամսյակին նվիրված՝ «Երբ է կինը երջանիկ» շարքի շրջանակներում Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Ալլա Լևոնյանի հետ:

- Ալլա, ե՞րբ է  կինը երջանիկ:

- Ես կին եմ և երջանիկ եմ իմ երեխաներով, ընտանիքով և իմ սիրած աշխատանքով: Ինձ երջանկացնում է նաև այն փաստը, որ ընկերներս ու հարազատներս իմ կողքին են:

- Իսկ, եթե խոսենք տղամարդու և կնոջ անձնական երջանկության մասին, տղամարդու, ո՞ր հատկանիշները կարող են կնոջը երջանիկ դարձնել և հակառակը:

- Կինը զգայական էակ է, նա շատ ավելի իր զգացմունքային աշխարհով է ապրում, քան բանական: Սրանից ելնելով՝ կինը պետք է զգա, որ ինքը սիրված է: Այդ զգացողությունը նա այնքան պետք է զգա, որ կողքից ցանկացած բացասական բան իր վրա չազդի: Երբ կինը իր տղամարդու կողմից սիրված, հարգված և գնահատված է, ուրեմն նրա երջանկության մեծ մասն ապահովված է: Տղամարդը կարող է իր կնոջը թևեր տալ, ազատել բարդույթներից և հակառակը: Երբ քո տղամարդը քեզ ընդունում ու սիրում է այնպիսին, ինչպիսին կաս, նրան չի հետաքրքիր օրինակ աչքերդ կանաչ գույն ունեն, թե ոչ: Եթե քեզ սիրում են այնպիսին, ինչպիսին կաս, ապա դա իսկական սեր է: Տղամարդը, բացի իր կնոջ արտաքինը տեսնելուց, պետք է կարողանա տեսնել նրա ներքին աշխարհը, հոգին: Սիրելու համար արտաքիինը շատ քիչ է: Օրինակ՝ ինձ համար մարդու մեջ կարևոր են ձայնը, ձեռքերը, մեկ ուրիշի համար՝ հայացքը և այլն: Այսինքն՝ այս իմաստով ամեն մեկն ունի իր պատկեացումը: Ամեն դեպքում, երբ դու առանց հասկանալու, թե ինչն ես սիրում այդ մարդու մեջ, բայց սիրում և սիրահարվում ես, ուրեմն դա ամենամեծ երջանկությունն է, ուրեմն դու գտել ես քո ճիշտ կեսին, ում հետ կցանկանաս ապրել ամբողջ կյանքդ:

- Ալլա, տղամարդու մեջ ո՞ր հատկանիշներն եք ամենաշատը գնահատում, և որոնք մերժում: Իհարկե, կխնդրեմ խոսեք Ձեր ամուսնու օրինակով:

-  Իմ ամուսինը կարողանում է ինձ բերել հավասարակշռության: Ես զգացմունքային մարդ եմ իմ տեսակով, իսկ նա՝ ավելի բանական: Նա գնահատել գիտի ինձ, նա շատ լավ հատկանիշներ ունի: Ես նրան սիրում եմ իր ազնվության, իր բարության, իր անկեղծության համար: Իր կողքին ես ինձ ապահով և ուժեղ եմ զգում: Գիտեք, ամուսինս ծայրահեղ ավանդական և ծայրահեղ ժամանակակից հատկանիշներներ ունի, և այդ կոնտրաստն ինձ դուր է գալիս: Ամուսինս իր խոսքի տեր մարդ է, նա միշտ ճիշտ է դուրս գալիս այն հարցերում, որ քննարկում ենք: Հենց դրանից ելնելով էլ՝ ես միշտ վստահում եմ նրան: Եթե նա մի բան որոշել է, ապա ես նրան չեմ կարող փոխել ոչ կանացի խորամանկությամբ, ոչ բարկությամբ, ոչ մի կերպ, բայց ամենակարևորն այն է, որ նա իր այդ տեսակով միշտ ճիշտ է: Ինչ վերաբերվում է տղամարդու մեջ ինձ համար մերժելի գծերին, որոնք փառք Աստծո, իմ ամուսինը չունի, ապա կնշեմ փնթիությունը և գլուխ գովելով՝ շատախոսությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել