IGN Tech-ի փորձագետները կազմել են ամենահուսալի մարտկոցներով հինգ սմարթֆոնների ցանկը։

Առաջատարը iPhone X-ն է։ Նշվում է, որ iPhone-ի վերջին մոդելի մարտկոցը, որի տարողունակությունը 2716 մԱժ է, հզոր է և անվտանգ։

Երկրորդ տեղում Apple-ի ևս մեկ գաջեթ է՝ iPhone 8 Plus-ը։ Այդ սմարթֆոնի մարտկոցի տարողունակությունը 2675 մԱժ է։

Առաջատարների եռյակը եզրափակել է Samsung Galaxy S8-ը՝ 3000 մԱժ մարտկոցի տարողունակությամբ։

Չորրորդ տեղում Google-ի Pixel 2 սմարթֆոնն է (2700 մԱժ)։

Բյուջետային սմարթֆոններից փորձագետներն առանձնացրել են LG V3-ը, որն ունի 3300 մԱժ տարողունակությամբ մարտկոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել