operativ.am-ը գրում է

Կեմերովոյում «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:

«Ճշտված տեղեկություններով՝ «Ձմեռային բալ» առևտրային-ժամանցային կենտրոնում հրդեհի հետևանքով 37 մարդ է մահացել»,- նշել է գործակալության աղբյուրը:

Ավելի ուշ ՔԿ-ն հաստատել է այս տեղեկությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհի հավանական պատճառն այն է, որ երեխաներից ինչ-որ մեկը բերված կրակայրիչով այրել է սինթետիկ կտորը:

Անհետ կորածների թիվը վերջին տվյալներով հասել է 69-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել