Ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաթնաշոռով քացրավենիք․


կաթնաշոռ՝ 1 կգ
ձու՝ 5 հատ
կաթ՝ 400 մլ
վանիլ՝ 1 թեյի գդալ
կարագ՝ 200 գրամ
ընկույզ՝ 100 գրամ
չիր՝ 100 գրամ
չամիչ՝ 100 գրամ
Պատրաստման եղանակը
Ձուն հարեք շաքարի և վանիլի հետ, ավելացրեք կաթը, խառնել: Դրեք կրակին, եռացրեք, եփեք մինչև թանձրանալը: Սառեցրեք զանգվածը: Չիրը կտրատեք, ընկույզը` նույնպես: Չամիչը լվացեք, չորացրեք: Կաթնաշոռը մաղով անցկացրեք, ավելացրեք կարագ, լավ խառնեք: Ավելացրեք չիրը, ընկույզը և չամիչը: Վրան ձու լցրեք, խառնեք: Վերցրեք անցքերով կաղապարը: Եթե չկա այդպիսին, վերցրեք փոքր չօգտագործված ծաղկաման, որն անցքեր ունի: 4 տակ ծալած մարլյա (թանզիֆ) դրեք ամանի տակ: Կաթնաշոռի զանգվածը լցրեք ամանի մեջ: Վրան ծանրություն դրեք: Ամանը դրեք սառնարանի մեջ 12 ժամով: Հանեք, շուռ տվեք ափսեի մեջ, մարլյան հեռացրեք: Զարդարեք չրերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել