operativ.am-ը գրում է

Կեմերովոյում «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 69-ի: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով արտակարգ ծատայությունների իր աղբյուրին:

«Ճշգրիտ տվյալներով՝ անհետ կորել է 69 մարդ, այդ թվում՝ 40 երեխա»,- նշել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհը սկսվել է բատուտի սենյակից:

Նախնական տվյալներով՝ երեխաներից ինչ-որ մեկն իր հետ բերած կրակայրիչ է օգտագործել և վառել բատուտի կտորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել