Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ Ադրբեջանը երբ վստահ լինի, որ Արցախի հարցը կարող է զենքի ուժով լուծել, նա այլևս ոչ մեկի կարծիքը հաշվի չի առնի և ռազմական գործողություններ կսկսի: ԳՇ պետը նաև ավելացրեց, որ Ադրբեջանն այս պահին գիտակցում է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած ռազմական բախման ու կարող է արժանի պատասխան տալ:

Պարզ է, որ ադրբեջանական մամուլը պետք է անդրադառնար այս հայտարարությանը: Իբր արդարացում մամուլը գրում է, որ Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը մոռացել է 2016 թվականի ապրիլյան մարտերը, երբ, իրենց ասելով, ադրբեջանական բանակը ստուգեց հայկական բանակի պատրաստությունը: Փաստորեն, ադրբեջանական մամուլը հաստատում է այն փաստը, որ 2016 թվականի ապրիլին իրենց բանակն է խախտել հրադադարի ռեժիմը, և իրենց նախաձեռնությամբ են սկսվել այդ մարտերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել