operativ.am-ը գրում է.

2018 թվականի մարտի 23-25-ը Աղվերանում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովը: Ժողովի ավարտին ընտրվեց Գերագույն Մարմին հետևյալ կազմով`

Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադևոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան: ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն Մարմնի անդրանիկ նիստում Գերագույն Մարմնի ներկայացուցիչ ընտրվեց Արսեն Համբարձումյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել