Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է «Ազիզյաններ» սիթքոմից հայտնի Մարի Պետրոսյանը: Երիտասարդ դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է սիրված սիթքոմի արդեն չորրորդ եթերաշրջանի մասին, որն ապրիլի 2-ից կլինի «Արմենիա Պրեմիումի» եթերում:

Ազիզյանների ընտանիքում դարձյալ իրարանցում է, սիթքոմը կսկսվի Մարիի հերուսուհու ամուսության արարողությամբ, իսկ թե ինչպես այն կուղեկցվի եւ ինչ հանգուցալուծում կունանա, դերասանուհին հրաժարվեց խոսել:

«Սիթքոմի նոր եթերաշրջանում սիրված հերոսներին կմիանան մի քանի նոր դերասաններ, որոնք էլ ավելի կհետաքրքրացնեն սյուժետային զարգացումները:  Հերոսուհուս ընտրյալի՝ Վիլենի միջոցով նոր իրավիճակներ կստեղծվեն, իսկ սկեսուրի կերպարը սիթքոմը առավել ծիծաղաշարժ կդարձնի: Ինչպես արդեն հայտնի է, Վիլենին մարմնավորում է «Վիտամին ակումբից» հայտնի Պոնչը, ով սիթքոմում շատ հարուստ տղա է, եւ Մարին էլ տարվել է նրանով»,- պատմեց դերասանուհին:

Մարի Պետրոսյանը նկատեց, որ փոքրիկ դադարից հետո մեծ հաճույքով են սկսել նկարահանումները:

«Մեր հեռուստատեսային ընտանիքում իսկական ընտանեկան մթնոլորտ է, որը գնալով ավելի է խորանում: Այստեղ մենք մեզ իսկապես տանն ենք զգում, մեծ հաճույքով ենք իրականացնում նկարահանումները: Անձամբ ես սիրով եմ գնում աշխատանքի, ինչը լավ արդյունքի համար կարեւոր գրավական է»,- նշեց նա:

Դերասանուհու խոսքով՝ սիթքոմի սիրված լինելը իրեն եւ ողջ դերասանական խմբին դրդում է ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատել.

«Բնականաբար, դերասանները ինքնագլուխ ոչինչ չեն կարող անել նկարահանման ընթացքում: Ամեն բան որոշում է ռեժիսորն ու սցենարիստը, սակայն ընթացքում մենք ազատ ենք արտահայտելու մեր մտքերը, որոնք քննարկվում են նրանց հետ: Արդյունքում երբեմն իմպրովիզներ կատարվում են: Մենք ողջ թիմով գիտակցում ենք, որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի արդարացնենք հեռուստադիտողի սերն ու սպասելիքները»,- հավելեց Մարին:

Դերասանուհին խոստովանեց, որ «Ազիզյանների»՝ «Արմենիա TV»-ով հեռարձակվելուց հետո հեռուստադիտողների արձագանքները կտրուկ ավելացել են:

«Անշուշտ, «Արմենիա TV»-ով հեռարձակվելուց հետո թե սիթքոմի, թե մեր ճանաչումը մեծացել է: Հիմա առավել շատ եմ զգում, թե ինչքան է սիրված սիթքոմը եւ մեր կերպարները, ինչը շատ հաճելի է»,- ընդգծեց դերասանուհին, իսկ հարցին, թե ճանաչված լինելը շա՞տ է փոխել նրա կյանքը, պատասխանեց.

«Այս ամենին ես վերաբերվում եմ որպես մասնագիտության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել