Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունը, թե Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ռուսական բանտում գտնվելու ժամանակ իբր հավաքագրվել է որպես գործակալ: Այդ մասին նա ասել է МИР 24-ի հետ զրույցում:

«Իհարկե, դա հիմարություն է: Սավչենկոն Ուկրաինայի ներքին գործն է: Այսօր եվրոպական առաջնորդները շարունակում են շփումը, և շատ հետաքրքիր է` այսօր որևէ հայտարարություն կարվի` ուղղված Կիևի Իշխանություններին` Սավչենկոյին ազատության շնորհելու պահանջով: Եկեք սպասենք»,- ասել է Պեսկովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել