«Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը ստիպված «ժամանակից» շուտ հայտարարեց, որ իր վարչապետ դառնալը «չի բացառվում», որովհետև չէր ցանկանում, որ ՀՀԿ-ն այլևս իրեն քծներ, չնայած կարող էր իր ԳՄ ծերակույտին այդ մասին զգուշացնել, ինչո՞ւ այդպես չվարվեց՝ հարցրինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։

«Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք»,- խուսանավեց նա: Իսկ հնարավոր համարո՞ւմ եք ֆորսմաժորը` ապրիլի 9-17-ն ընկած «անցումային» շրջանում, ընդդիմադիրների արմատական թևը լրջորեն է պատրաստվում այդ շաբաթվան։ «Կապրենք` կտեսնենք։ Չեմ կարծում, որ որևէ լուրջ բան լինի»:

Կարծում եք՝ Սեֆիլյանի 10․5 տարվա չհիմնավորված դատավճիռը «կօգնի՞», որ «լուրջ բան» չլինի: «Վճիռների հարցով դիմեք իրավապահներին»:

Ի դեպ, ոմանք գտնում են, որ հնարավոր է ընդդիմադիրները կրիտիկական մասսա չունենան, սակայն կարող են գնալ արմատական քայլերի` ՊՊԾ-ի գրավման պես, ինչի մասին Սերժ Սարգսյանը, ապա Դուք ևս վերջերս ակնարկեցիք։ Ի՞նչ եք անելու այդ ժամանակ։ «Յուրաքանչյուրն ընդվզելու իրավունք ունի, բայց` քաղաքական գործընթացների և թույլատրելիության շրջանակներում։ Մնացյալը կյանքը ցույց կտա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել