«Պարոն Մարուքյան, ԱԺ պատգամավորների ամե­րիկյան այցի առնչությամբ ասվում է, որ պարոն Միլզը Հայաստանին հրաժեշտ տալուց առաջ Ձեզ և Արփինե Հովհաննիսյանին ինքնահաստատման քարտ-բլանշ տվեց: «Ես լիրիկական զեղումներով չեմ զբաղվում. Միացյալ Նահանգնե­րում շատ լավ հանդիպումներ ենք ունեցել, շատ լավ աշխատել ենք»: Ի՞նչ էիք անում այդքան եր­կար. պատգամավորական պատվիրակությունը եկել էր, Դուք՝ ոչ: Խուսափում էիք «Ելքում» ըն­թացող փողոցային պայքարի քննարկումներից: Ի դեպ, Հայաստանում կատակում էին անգամ, որ Հրանուշ Հակոբյանն էր սկսել անհանգստանալ ու «կանչում» էր՝ Էդմոն, արի տուն: «Չգիտեմ, թե ինչու էր անհանգստացած տիկին Հակոբյանը, և ով էր ասում՝ Էդմոն, արի տուն, երևի ամենաշա­տը երեխաներս և կինս էին ուզում, որ տուն գայի, բայց, ամեն դեպքում, ես այնտեղ էի անհատական ծրագրով:

Օվկիանոսը կտրել-հասնել Ամերիկա՝ հեշտ չէ, և եթե գնացել ես, գոնե պետք է կարողա­նաս գործ անել, եթե ծրագիր ունես: Ես ծրագրել էի ելույթով հանդես գալ Կարնեգի հիմնադրամում, «Ատլանտիկ կոնսուլսում», որից հետո կարևոր հանդիպումներ եմ ունեցել մի շարք միջազգային կազմակերպություններում»: Ինչ տվեց դա հայոց հայրենիքին ու «Ելքին»: «Տվեց նոր կապեր, նոր թարմացումներ, նոր գաղափարներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել