Այս հարցը բոլորին է հետաքրքրում: Անհավանական պարզ բաղադրատոմս նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին կամ օգտագործում են դիետիկ սնունդ: Այս զարմանալի նախաճաշը ոչ միայն արագ և հեշտ է պատրաստվում, այլ նաև քիչ կալորիականություն ունի և չի պարունակում շաքարավազ, ալյուր:

Բաղադրությունը՝

1 բանան
2 ձու
Բուսայուղ՝ տապակելու համար

Ուրիշ ոչինչ պետք չէ ավելացնել։ Աղ հարկավոր չէ, իսկ շաքարավազին կփոխարինի բանանի բնական քաղցրությունը:

Արդյունքում ստացվում են դիետիկ, օգտակար, համեղ բլիթներ նախաճաշի համար:

Պատրաստման եղանակը

Խորը ափսեի մեջ մանր կտրատեք բանանը: Ավելացրեք երկու ձու: Տրորեք բանանը պատառաքաղով, որ ստացվի ջրիկ բանանա-ձվային խառնուրդ: Տապակեք բլիթները կոկոսի կամ զեյթունի յուղի մեջ, կամ էլ որը ձեզ հաճելի է:

Արդյունքում դուք կստանաք առանց հավելումների համեղ և օգտակար բլիթներ: Այս բլիթները շատ օգտակար են: Բանանի մեջ կան շատ օգտակար վիտամիններ, իսկ ձուն պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել