168.am-ը գրում է

Forbes հանդեսը կազմել է առավել մեծ եկամուտներ ունեցող ռուսաստանցի տասը միլիարդատերերի վարկանիշը: Այդ մասին հաղորդվում է հրատարակության նյութերում: Ի տարբերություն ամենահարուստ գործարարների ավանդական վարկանիշի, որում գնահատվում է ակտիվների արժեքը, այս վարկանիշում հաշվի են առնվում «կենդանի» փողերը, որոնք միլիարդատերերն ակտիվների վաճառքի դիմաց եւ դիվիդենտների տեսքով ստացել են անցյալ տարվա փետրվարից մինչեւ 2018 թվականի փետրվարն ընկած ժամանակաշրջանում, նշում է Forbes-ը:

Առաջին տեղում հայտնվել է գործարար Կիրիլ Շամալովը՝ 2,3 մլրդ դոլար կարողությամբ: Շամալովի վաստակի հիմնական մասը կազմել են շահութաբաժինները եւ «Սիբուր»-ի բաժնետոմսերի վաճառքները: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ալեքսեյ Մորդաշովը՝ 1,56 մլրդ դոլար կարողությամբ: Նրա եկամտի աղբյուրը շահութաբաժիններն են եւ «Սեւերստալ»-ի բաժնետոմսերի վաճառքները, Nordgold-ի շահութաբաժինները: Առաջատարների եռյակը եզրափակում է Վլադիմիր Լիսինը (1,23 մլրդ դոլար):

Նաեւ ցուցակում տեղ են գտել Սուլեյման Քերիմովը (980 մլն դոլար), Միխայիլ Պրոխորովը (870 մլն դոլար), Դմիտրի Ռիբոլովլեւը (860 մլն դոլար), Օլեգ Դերիպասկան (760 մլն դոլար), Վիկտոր Ռաշնիկովը (760 մլն դոլար), Վագիթ Ալեքպերովը (750 մլն դոլար), Ալիշեր Ուսմանովը (660 մլն դոլար): Forbes-ի տվյալներով, 2017 թվականի արդյունքներով, ամենահարուստ ռուսաստանցին է դարձել Վլադիմիր Լիսինը՝ 19,1 մլրդ դոլար կարողությամբ: 2017 թվականին 5 մլն դոլար եւ ավելի կարողությամբ ռուսաստանցիների թիվը 2016 թվականի համեմատությամբ ավելացել է 27 տոկոսով եւ կազմել 38 հազար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել