Tert.am-ը գրում է․

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միքելե Նիկոլետին իր երկրում չի ընտրվել պատգամավոր, ուստի չի կարող շարունակել պաշտոնավարել ԵԽԽՎ-ում: Tert.am-ի հետ  զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ նախագահը պետք է վայր դնի պատգամավորի լիազորությունները: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԵԽԽՎ կանոնադրության համաձայն նրանք, ովքեր չեն ընտրվում պատգամավոր, կարող են 6 ամիս դեռ շարունակել աշխատանքը ԵԽԽՎ-ում, ուստի դժվար է ասել՝ արդյոք ապրիլի 23-ին մեկնարկելիք առաջիկա նիստում նախագահի փոփոխություն կլինի, թե ոչ:

«Ես չգիտեմ՝ Իտալիան երբ կձևավորի իր նոր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում, այդուհանդերձ Միքելե Նիկոլետին մինչև հունիս պաշտոնավորելու հնարավորություն ունի: Կօգտվի՞ այդ հնարավորությունից, թե ոչ, Իտալիան կհասցնի՞ մինչև մեկ ամսում ձևավորել նոր պատվիրակություն թե ոչ, կերևա առաջիկա օրերին»,- մանրամասնեց Ն. Զոհրաբյանը:՛

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել