Ներկայացնում ենք ձեռքերի և ոտքերի սնկի բուժման արդյունավետ ժողովրդական միջոց:

Ոտքերի սնկի բուժում տնային պամաններում

Բաղադրատոմսի հիմքում խնձորի քացախը և սոդան են:

Եղունգների սնկի բուժումը քացախով շատ վաղուց է հայտնի:

Քացախն արգելափակում է սնկերի սպորների կենսագործունեությոնը և ամբողջովին վերացնում է հիվանդության հարուցիչի միկրոօրգանիզմները, ուստի մաշկաբանները խորհուրդ են տալիս քացախով վաննաներ անել օնիխոմիկոզի դեմ և կանխարգելիչ նպատակով: Իսկ սոդան հրաշալիորեն վերացնում է թթուները՝ նորմավորելով թթվա-ալկալային հավասարակշռությունը:

Ոտքերի սնկերի դեմ այդ միջոցն օրական 2 անգամ կիրառելով՝ ամբողջովին կազատվես հիվանդությունից նույնիսկ առանց դեղատնային դեղերի:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 1 բաժակ խձորի քացախ
  • 5 ճ/գ կերակրի սոդա
  • 3 լ եռացած ջուր

Պատրաստումը՝

1. Վաննան պատրաստելու համար ամանի մեջ տաք ջուր լցրու (մոտ 50-60 աստիճան ջերմաստիճանի) և ջրին 1 բաժակ խնձորի քացախ ավելացրու:

2. Սպասիր, մինչև խառնուրդը սառչի մինչև 40-45 աստիճան և ոտքերդ 15-20 րոպեով դիր ամանի մեջ:

3. Վաննայից հետո ոտքերդ ողողիր մաքուր ջրով և սրբիր թղթե սրբիչով:

4. Մեկ ժամ անց կրկնիր պրոցեդուրան, բայց լուծույթին 5 ճ/գ սոդա ավելացնելով:

Արագ արդյունքի համար խորհուրդ է տրվում այսպիսի վաննաներ անել օրական մի քանի անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել