Փաստերն անհերքելի կապ են ցույց տալիս խոզապուխտի և քաղցկեղի միջև։

Վատ նորություն՝ խոզապուխտի սիրահարների համար. նախաճաշի ձեր սիրելի միսն առաջացնում է քաղցկեղ։ Սա հաստատում է the Guardian-ի կողմից հրապարակված համապարփակ հետազոտությունը։

Դեռ 2015 թվականին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) հայտարարել էր, որ խոզապուխտը, նրբերշիկն ու նմանատիպ այլ մսային ուտեստներն առաջացնում են քաղցկեղ, և դրանք տեղ գտան քաղցկեղածին կատեգորիայի թիվ 1 խմբում՝ մկնդեղի, ասբեստի և ծխախոտի կողքին։

Bacon Lede

The Guardian-ը գրել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսքերով՝ օրական 50 գրամ վերամշակված միս օգտագործելը, ինչը հավասար է խոզապուխտի մի երկու բարակ շերտի կամ մեկ հոթդոգի, 18%-ով բարձրացնում է կյանքի ընթացքում  աղիքների քաղցկեղի ռիսկը։ Ավելացնում էր նաև, որ վերամշակված մսի սպառումը ամեն տարի ամբողջ աշխարհում 34000 քաղցկեղի հետ կապված մահվան պատճառ է դառնում։

WHO-ն եկել է այս եզրահանգմանը վերանայելուց հետո 22 գիտնականների կողմից տրված սպառիչ ապացույցներն ու 400 հետազոտությունները՝ 10 տարբեր երկրներից։

Բանն այն է, որ վերամշակված միսը, որի մեջ մտնում են սալյամին, նրբերշիկները ու հոթդոգները, պատրաստվում են ծխեցման, պահածոյացման, ինչպես նաև աղ կամ տարբեր կոնսերվանտներ ավելացնելու միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել