168.am-ը գրում է.

Ֆրանսիայի Տրեբ քաղաքում պատանդառությունը, դատելով ըստ ամենայնի, կատարել է Մարոկկոյի քաղաքացի արմատական իսլամիստը, որն ավելի վաղ արդեն հայտնի էր Ֆրանսիայի հատուկ ծառայություններին: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննչական շրջաններից ստացված տվյալները:

Ըստ AFP-ի տեղեկատվության, ահաբեկիչը 25 տարեկան է, նա քրեական պատասխանատվության է ենթարկվել կողոպուտների եւ թմրանյութերի առեւտրի համար:

Ինչպես հայտնել է BFM TV հեռուստաալիքը, այդ մարդը պատանդառությունից հետո պահանջել է ազատել Փարիզում ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին, որը 2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների միակ ողջ մնացած անմիջական մասնակիցն է: Աբդեսլամը կտրականապես հրաժարվում է հետաքննությանը որեւԷ ցուցմունք տալ ահաբեկչության նախապատրաստման եւ հանցագործության կատարման մեջ իր դերի մասին: Տրեբում կատարված ահաբեկչության հետեւանքով կան մի քանի զոհվածներ, նրանց թվաքանակի վերաբերյալ տվյալները տարբերվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել