Tert.am-ը գրում է.

ԱԺ-ն երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը 63 կողմ, 26 դեմ քվեարկությամբ:

Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով բոլորի ուշադրությունը հրավիրեց կառավարության կողմից իրականացվող, իր խոսքով, անընդունելի պրակտիկայի վրա, երբ առաջին ընթերցման փաթեթի մեջ ներառում են երկրորդ ընթերցման մի այլ օրենքի նախագիծ, որը կապ չունի առաջին ընթերցման փաթեթի հետ:

«Հասկանում ենք, որ կանոնակարգով թույլատրված է, բայց լուրջ պրոբլեմ է. այն խմբակցությունները, որոնք առաջարկներ չեն տվել առաջինից երկրորդ ընթերցում նախնական փաթեթի վերաբերյալ, դրա հետ կապված դահլիճում անգամ հարցեր չեն կարող տալ: Դա լուրջ խնդիր է, և ժողովրդավարական պրակտիկայի հետ կապ չունի»,-ասաց նա և մատնացույց արեց կառավարության կառուցվածքի մասին՝ քիչ առաջ ընդունված օրենքը, երբ ընդունվեց նաև Երևանի մասին օրենքը:

«Օրենքը երեկ է մտել նախագծի մեջ, ոչ ոք խմբակցություններից տեղյակ չէ»,-ասաց նա:

ԱԺ Արա Բաբլոյանը նշեց, որ դրան կանդրադառնան:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել