Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն ուրբաթ մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար: Ցանկից բացառվել են մի շարք երկրներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի մինչև մայիսի 1-ը։ Այդ մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում, հայտնում է AFP գործակալությունը:

Պողպատի համար մաքսատուրքերը կսահմանվեն 25 տոկոսի չափով, իսկ ալյումինի համար՝ 10 տոկոսի չափով:

«Մաքսատուրքերը, որոնց մասին հայտարարել է նախագահը, ուժի մեջ են մտնում 2018 թվականի մարտի 23-ի ժամը 00:01-ից»,- ասված է հայտարարությունում:

Մաքսատուրքերը ժամանակավորապես՝ մինչև մայիսի 1-ը, չեն սահմանվի Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից, Մեքսիկայից, Կորեայի Հանրապետությունից, ինչպես նաև Եվրամիության երկրներից արտադրանքի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել