Կամերունում բնակվող աղջիկը ոսկրային համակարգի աճի խանգարման հետևանքով նույնիսկ դպրոց գնալ չէր կարողանում: 4 կիլոմետր երկարությամբ ճանապարհը նրան դաժան փորձություն էր թվում: Ընդամենը 11 տարեկան աղջկա ոտքերն այս խնդրի պատճառով դեֆորմացվել էին 180 աստիճանով, սակայն դա չէր խանգարում նրան ընկերների հետ զբոսնել, ֆուտբոլ խաղալ, նույնիսկ ծառերի վրա բարձրանալ:

Բայց Mercy Ships բարեգործական ընկերության շնորհիվ փոքրիկը հնարավորություն ստացավ վիրահատվելու: Իրականում այդ տեսակ վիրահատությունը շատ բարդ էր, քանի որ հարկավոր էր ամբողջությամբ շրջել ոտքերը։ Շնորհիվ լավագույն մասնագետների՝ վիրահատությունն անցավ բարեհաջող, և վիրահատությունից 5 ամիս անց աղջիկը հպարտորեն իջավ աստիճաններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել