Մարիաննա (Կիկա) Միլոշևիչի աշխատանքներն իրական մոգություն են թվում: Ոչ ոք չի կարողանում հավատալ, որ այս աղջիկն ինքնուս է: Իսկապես դժվար է հավատալ, որ ինքնուրույն սովորելով հնարավոր է մասնագիտացված նկարչի մակարդակին հավասար տիրապետել լույսի, ստվերի, գունային ճիշտ լուծումների վարպետությանը:

Այս աղջնակը երկար տարիներ նունիսկ աշխատանք չէր կարողանում գտնել իր հարազատ քաղաքում: Նա գումար էր վաստակում փոքրիկ երեխաների դեմքերին զվարճալի նկարներ նկարելով, սակայն եկավ ժամանակ, երբ ամեն ինչ փոխվեց: Նա սկսեց զբաղվել դիմահարդարմամբ, զանազան գովազդներ տեղադրել սոցցանցերում, իսկ այն, թե այսօր ինչպես է այս աղջիկը մարմնի վրա նկարելով կարողանում ստանալ աներևակայելի պատկերներ, անհավանական երևույթ է:

Դուք կարծում եք՝ սարսափելի է, իսկ Կիկան կարծում է, որ բավականին հետաքրքիր է լիովին այլ կերպարի վերափոխումը: Մեկ պատրանքի ստեղծումը տևում է 6-7 ժամ, և աղջիկը այդ ամենն անում է առանց նախապես սևագրելու: Նման իդեալական պատրանք ստանալու համար նա օգտագործում է 3 հայելի՝ տարածության մեջ եռակի արդյունք ստանալու համար: Մի՞թե սա չէ իրական արվեստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել