Ժամանակակից մարդու համար սնահավատությունները կամաց-կամաց կորցնում են իրենց նշանակությունը, սակայն մեր տատիկները և նույնիսկ մայրիկները միշտ պնդում էին, որ թափված աղի վրա անպայման պետք է խաչ քաշել կամ տնից գնացողի ետևից ջուր լցնել:
Իսկ ի՞նչ սնահավատություններ կան՝ կապված ծննդյան օրվա հետ,  որի հետ դուք բաժանում եք ձեր հաջողության մի մասը:

1․ Համարվում է, որ ծննդյան տոնը չի կարելի նշել նախապես։ Մարդիկ կարծում են, որ դա կարճացնում է հոբելյարի կյանքը:

2․ Համարվում է, որ ծննդյան օրը չի կարելի պարտքով գումար վերցնել կամ տալ: Դա կարող է դժբախտություն բերել ընտանիքի բոլոր անդամներին:

3․ Կա նաև սնահվատություն՝ կապված նվերների հետ, ըստ որի՝ չի կարելի նվիրել մարգարիտ, հայելի կամ դանակ:

4․ Հին հայկական սնահավատությունն ասում է, որ ծննդյան օրը չի կարելի ողորմություն բաժանել, որովհետև դրա հետ դուք բաժանում եք ձեր հաջողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել