Tert.am-ը գրում է.

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ Հայաստանի՝ Իրանից գազի գնման մասին թեման ամեն անգամ անտեղի է բարձրանում է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ մամուլում սխալ է մեկնաբանվում Իրանից գազի ներկրման ծավալների մասին տեղեկատվությունը: Փորձագետի համոզմամբ՝ գազի գնման ծավալների մեծացումը վերաբերում է երկու երկրների միջև կնքված «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ունեցած համաձայնությանը:

«Գոյություն ունի փոխանակման պայմանագիր, որով մենք գազ ենք ստանում և էլեկտրաէներգիա տալիս, և կառուցել ենք Իրան-Հայաստան գազամուղ, որի հզորությունը կազմում է 2․3 միլիարդ խորանարդ մետր: Իսկ մենք տարեկան Իրանից ստանում ենք 350 միլիոն խորանարդ մետր գազ, այսինքն՝ մեր հնարավորության 15 տոկոսի չափով:

Դրա համար նախատեսվում է կառուցել երրորդ կայանը: Արդեն կկարողանանք մեր արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը եռապատկել և դրա դիմաց Իրանից ստանալ եռապատիկ ավելի գազ: Սրա մասին է միշտ խոսվում»,- ասաց նա:

Արմեն Մանվելյանը նշեց, որ ավելի լուրջ խոսակցություններ Իրանից գազ գնելու մասին ՀՀ-ում չի եղել: «Հայկական կողմը կարող է դիտարկել Իրանից գազ գնելը, եթե Իրանի Գազի ազգային կորպորացիան առաջարկի գազ, որն ավելի մատչելի կլինի, քան «Գազպրոմի» առաջարկածը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել