Life.panorama.am-ը գրում է.

«Կայարան» հեռուստասերիալը շատ շուտով իր հանգուցալուծումը կունենա: Թե ինչ է սպասվում այս հեռուստասերիալի սիրված հերոսներին, ցույց կտան առաջիկա սերիաները, բայց այստեղ կատարած իր աշխատանքը Life.panorama.am-ի հետ զրույցում արդեն ամփոփել է դերասանուհի Գայանե Ավետիսյանը:

Գայանեն «Կայարան» մուտք գործեց, երբ սերիալն արդեն երկար ճանապարհ էր անցել, սակայն նրա հերոսուհին հեռուստասերիալում նոր ու շրջադարձային զարգացումներ բերեց: Դերասանուհին նկատեց, որ իր կարիերայի համար այս նախագիծը կարեւոր նշանակություն ունեցավ.

«Այս կերպարն ինձ համար շատ հետաքրքիր էր, որովհետեւ կար հոգեբանական շատ հետաքրքիր գիծ, որի միջոցով կարողացա ներկայացնել կայացած կնոջ լիարժեք կերպար: Կցանկանամ, որ նմանատիպ առաջարկներ շատ լինեն, որոնցում խաղալու բան կա, որ կարողանաս ապրել կերպարովդ եւ որ ամենակարեւորը՝ այն լինի ոչ թե հորինված, այլ կյանքից վերցված: Սառայի կերպարն իսկապես կյանքից վերցված է, այն ունի թե ներքին պայքար իր հետ, թե պայքար արտաքին աշխարհի հետ: Ես իսկապես շատ եմ սիրել Սառայի կերպարը»,- նշեց Գայանեն:

Դերասանուհին նկատեց, որ Սառայի կերպարը առանձնանում է իր կարիերայի ընթացքում խաղացած իր բոլոր կերպարներից.

«Սա իմ  բոլոր խաղացած կեպարներից միակն էր, որ նմանություն ուներ ինձ: Մենք ընդհանուր գծեր ունեինք, նման էինք մտածում»,- ընդգծեց դերասանուհին եւ խոսեց այդ հատկանիշներից.

«Ես ինքս իմ անձի հետ շատ ազնիվ եմ, բայց դա երբեմն խանգարում է շրջապատում ավելի կայացած ու ուժեղ լինելուն, այդ գիծը Սառան էլ ուներ: Թե ես, թե նա մեր քայլերում ավելի շատ հաշվի ենք առնում դիմացինի բարօրությանը, քան՝ մեր: Հավատարմությունը մարդկանց եւ ինքս իմ հանդեպ եւս մեր ընդհանրություններից է:  Եվ վերջապես, երկուսս էլ կանացի ենք, ինչը հաճելի է»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել