Երեկ Բեյրութում իմ այն հարցին, թե արդյո՞ք քրիստոնյաները Լիբանանում կկարողանա՞ն պահպանել իրենց ուժեղ դիրքերը, հունադավան տաքսու վարորդը պատասխանեց․ «Մենք Հիսուսի զավակներն ենք, որևէ մեկը չի կարող մեզ հաղթել»։

Այսօր Ջբեյլում եկեղեցու մոտ կանգնեցված Մարիամ Աստվածածնի արձանի դիմաց աղոթող մարոնի երիտասարդ զույգն էլ պնդեց, թե հենց Աստվածամոր շնորհիվ է, որ այսօրվա քրիստոնյա Լիբանանը գոյություն ունի, հակառակ դեպքում այն վաղուց ամբողջովին իսլամացած կլիներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել