Թուրք երգչուհի և դերասանուհի Զուհալ Օլքային դատապարտել են 10 ամսվա ազատազրկման Էրդողանին վիրավորելու համար: Ստամբուլի դատախազությունը արվեստագետի համար պահանջում էր 4 տարվա ազատազրկում: Բանն այն է, որ 2016թ.-ին Ստամբուլի Քադիքոյ թաղամասում երգչուհու համերգի ժամանակ երգչուհին «Boş Vermişim Dünyay» երգի կատարման ժամանակ որոշակի ձևափոխության է ենթարկել երգի բառերը, որոնք վերաբերել են հենց Էրդողանին և ձեռքի վիրավորական ժեստ ցուցադրել: Մասնավորապես երգել է. «Ռեջեփ Թայիփ Էրդողան, ամեն ինչ դատարկ է, կյանքը սուտ է, մի օր այն կավարտվի, իսկ դուք կասեք «Ես ունեի երազանք»»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել