Ժլատությունը նրանցը չէ։ Հորոսկոպի այս նշաններին պատկանող տղամարդիկ կզարմացնեն ձեզ իրենց առատաձեռնությամբ ու նվերներ անելու մեծ ցանկությամբ, բայց ամենագլխավորն այն է, որ առատաձեռնությունն անում են մաքուր սրտով։

Աղեղնավոր

Աղեղնավոր տղամարդիկ առատաձեռն ու մեծահոգի մարդիկ են։ Նրանք սովոր չեն խնայել իրենց և սիրելիի վրա և կարողանում են հեշտությամբ հրաժեշտ տալ գումարին։ Աղեղնավորը երբեք չի անհանգստանում գումարի պատճառով, այդ պատճառով նրան օտար է ժլատության զգացումը։ Այս նշանի տղամարդիկ սիրում են զարմացնել իրենց սիրելի կնոջը հաճելի նվերներով ու համատեղ գնումներով։ Դրա հետ մեկտեղ Աղեղնավորը մեծ բարեգործ է, ով օգնում է իր շուրջը գտնվող բոլոր մարդկանց։ Միակ բանը, որ նա ակնկալում է իր առատաձեռնության դիմաց, անկեղծ երախտիքն է։

Խոյ

Տղամարդ Խոյն առատաձեռն կրակոտ նշան է։ Նրա առատաձեռնությունը ոչ մի կապ չունի միամտության հետ։ Այս նշանը երբեք ոչինչ հենց այնպես չի անում։ Խոյը առատաձեռն է, բայց պրակտիկ, այդ պատճառով նա երբեք գումար չի ծախսի իրեն չհետաքրքրող մարդու վրա։ Խոյ տղամարդը միշտ անում է ամեն ինչ՝ ունենալով հեռանկար, իսկ գումարը նրա համար ոչ այլ ինչ է, քան ներդրում։ Եթե անսովոր առատաձեռնություն եք նկատել Խոյի կողմից, կարող եք վստահ լինել, որ նրա մտադրությունները լուրջ են։ Խոյը միշտ ամեն ինչ անում է ամբողջ հոգով ու մեծ բավականություն ստանում սիրելի կնոջ համար գնումներ կատարելուց։

Առյուծ

Հորոսկոպի ևս մեկ նշան, որ առանձնանում է անսովոր առատաձեռնությամբ ու մեծահոգությամբ։ Այս ամենի պատճառն այն է, որ Առյուծը մարդկանց ընդունում է որպես իր խնամակալության տակ գտնվողներ․ սա հատկապես վերաբերում է իր մտերիմներին։ Առյուծ տղամարդն ամեն բան անում է առատաձեռնությամբ, այնպես որ, մի զարմացեք նրա շքեղ նվերներից ու գնումներից։ Այս նշանը ծանոթ չէ այն զգացողությանը, ինչպիսին ժլատությունն է։ Նվեր ընտրելիս նա կանգ է առնում թանկարժեք, վառ ու նրբաճաշակ իրերի վրա։ Տղամարդ Առյուծը գումար չի խնայում իսկապես արժեքավոր իրերի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել