Ըստ երևույթին, ամեն կին գոնե մեկ սպիտակ կրծկալ ունի, որն արդեն ուզում է դեն նետել, որովհետև ոչ մի կերպ չի կարողանում ազատվել դրա դեղնությունից։

Բայց մի շտապեք։ Այսօր ձեզ կհուշենք անչափ հեշտ, հասարակ ու արդյունավետ միջոց՝ ձեր սիրելի կրծկալի երբեմնի ձյունաճերմակությունն ու մաքրությունը վերականգնելու համար։

Անհրաժեշտ է կրծկալը դնել երեք բաղադրիչից լուծույթի մեջ, ու 15 րոպե անց հիանալի արդյունքի կհասնեք․ շլացուցիչ ճերմակությունը կգոհացնի ձեզ։

Ներքնազգեստը մոգական հատկանիշներով է օժտված։ Կարող ես ծակ պարկ հագցնել գլխիդ, բայց երբ հագուստիդ տակից շշմեցուցիչ ժանյակավոր ներքնազգեստ ես հագել, միևնույն է, քեզ չնաշխարհիկ գեղեցկուհի կզգաս։

Գարնանն ու ամռանը, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը տալիս ես բաց գույնի հագուստին, իսկ ներքնազգեստը՝ հիմնականում սպիտակին։ Բայց մի խնդիր կա․ սպիտակ ներքնազգեստը շատ արագ կորցնում է գրավչությունը․ դեղնում է կամ դառնում մոխրագույն։

Սպիտակ կրծկալներն ու վարտիքները դժվար են լվացվում, քանի որ դրանց գործվածքը չի հանդուրժում կոշտ լաքահանիչ, սպիտակեցնող միջոցներ։

BlogNews-ը այսօր կպատի՝ ինչ բաղադրիչներ են պետք ջրին ավելացնել՝ կրծկալի երբեմնի ձյունաճերմակ տեսքը վերականգնելու համար։

Ինչպես սպիտակեցնել կրծկալը

Բաղադրամասեր

  • 2 ճաշի գդալ աղ,
  • 1 ճաշի գդալ սոդա,
  • 1 ճաշի գդալ լվացքի փոշի։

Կիրառումը

Թասի մեջ տաք, բայց ոչ եռման ջուր լցրեք, ավելացրեք նշված բաղադրամասերը և մի լավ խառնեք, որպեսզի դրանք տարրալուծվեն։ Կրծկալը 15 րոպե թողեք թասի մեջ՝ թրջվի․ այդքանը լիովին բավարար է։ Եթե ներքնազգեստն այնքան էլ լավ վիճակում չէ, թող մնա ջրում 30 րոպե, ոչ ավելի։ Այնուհետև ձեռքով լվացեք, բայց շատ ուժեղ մի տրորեք ու մի քամեք։

Հետո պարզաջրեք կրծկալը մաքուր տաք ջրում, և պատրաստ է։ Հիշեք՝ ոչ մի դեպքում կրծկալը մի դրեք տաքացուցիչին, որ չորանա, հակառակ դեպքում վրան դեղին բծեր կհայտնվեն։

Լվացքի այս եղանակը հարմար է ոչ միայն ներքնազգեստի, այլև ամեն տեսակի թեթև բլուզների, շապիկների ու վերնաշապիկների լվացման համար։

Ձեր հագուստը դեռ երկար ժամանակ ճերմակափայլ կլինի։ Լվացքի ամբողջ գործընթացին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել