2018թ․-ի ինդեքսում Հոնկոնգը 90,2% տնտեսական ազատության վարկանիշով զբաղեցնում է առաջին տեղը՝ լինելով աշխարհի ամենաազատ տնտեսությամբ երկիրը։ Նրա ընդհանուր գնահատականն անցած տարվա համեմատ աճել է 0,4 կետով՝ բարելավելով կառավարության ամբողջականությունը, գործարար և դրամական ազատությունը՝ փոխհատուցելով գույքային իրավունքների ցուցանիշի պակասը։

Հոնկոնգն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 43 երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում և ընդհանուր միավորն ավելի բարձր է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշներից։

Հոնկոնգը բացառիկ մրցունակ ֆինանսական և գործարար հանգույց է և աշխարհում ամենակայացվող տնտեսություններից մեկն է։ Բարձրորակ իրավական դաշտն ապահովում է սեփականության իրավունքի և օրենքի գերակայության արդյունավետ պաշտպանությունը։ Կոռուպցիայի հանդեպ մի փոքր հանդուրժողականություն կա, իսկ թափանցիկության բարձր մակարդակը խթանում է կառավարության ամբողջականությունը։ Կարգավորող արդյունավետությունը և համաշխարհային առևտրի հանդեպ բացությունը լուրջ գործարար պայմաններ են առաջացնում։ Հոնկոնգի տնտեսական կապը մայրցամաքի հետ առավել ակնհայտ է ֆինանսական և առևտրային ոլորտներում։

Բնակչություն՝ 7,4 միլիոն

ՀՆԱ՝

  • 429․7 միլիարդ դոլար,
  • 2․4% հավելաճ,
  • 2․4% միջին աճ 5 տարվա կտրվածքով,
  • 58 322 ԱՄՆ դոլար 1 շնչի հաշվով։

Գործազրկություն՝ 3․4%

Օտարերկրյա ներդրումների ներհոսք՝ 108․1 միլիարդ ԱՄՆ դոլար

Պետական պարտք՝ ՀՆԱ-ի 0․1%

Ընդհանուր բնութագիր

Հոնկոնգը դարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մի մասը 1997թ․։ 2017թ․ հուլիսի 5-ին Քերրի Լամը սկսեց իր 5-ամյա աշխատանքը գործադիր տնօրենի պաշտոնում։ «Մեկ երկիր, երկու համակարգ» համաձայնագրի համաձայն` Չինաստանը խոստացավ իր սոցիալիստական քաղաքականությունը չներառել Հոնկոնգում և 50 տարի թույլատրել բարձրագույն աստիճանի ինքնավարություն՝ բացառությամբ արտաքին և պաշտպանության քաղաքականության։ Այս քաղաքականությունը վերջին տարիներին լարված է ՉԺՀ-ի քաղաքական միջամտությունից, սակայն Հոնկոնգի բաց և շուկայական տնտեսությունը շարունակում է ծաղկել՝ առավելապես ինտեգրվելով մայրցամաքի հետ զբոսաշրջության և ֆինանսական կապերի մեջ։ Հոնկոնգի կախվածությունն արտաքին առևտրից և ներդրումներց խոցելի է դարձնում երկիրը գլոբալ ֆինանսական շուկայի անկայունության կամ համաշխարհային տնտեսության դանդաղեցման նկատմամբ։

Օրենքի գերակայությունը

Սեփականության իրավունքն ամրագրված է Հիմնական Օրենքում։ Առևտրային և ընկերության օրենքները նախատեսում են պայմանագրերի արդյունավետ կատարում և կորպորատիվ իրավունքների պաշտպանություն։ Դատական իշխանությունն անկախ է, բայց Պեկինն իրավունք է վերապահում կատարել սահմանադրական վերջնական մեկնաբանություններ, որը փաստորեն սահմանափակում է Հոնկոնգի բողոքարկման դատարանի լիազորությունները։ Թեև կոռուպցիայի մակարդակը ցածր է, այնուամենայնիվ աճի միտում ունի։

Կառավարության օժանդակությունը

Եկամտահարկի դրույքաչափը 15% է, իսկ կորպորատիվ հարկի դրույքաչափը՝ 16,5%։ Հարկային համակարգը պարզ և արդյունավետ է։ Ընդհանուր հարկային բեռը կազմում է ՀՆԱ-ի 13,9%-ը։ Վերջին 3 տարիների ընթացքում պետական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 18%-ը, բյուջեի ավելցուկները՝ ՀՆԱ-ի 2,5%-ը։ Պետական պարտքը համարժեք է ՀՆԱ-ի 0,1%-ին։

Բիզնես ազատությունները

Բիզնեսն աշխատում է արդյունավետ և թափանցիկ նորմատիվային դաշտում։ 2016թ․ Հոնկոնգը գործարարների համար startup սկսելն ավելի մատչելի դարձրեց՝ նվազեցնելով գրանցման վճարը։ Աշխատանքային օրենսգիրքը խստորեն պահպանվում է, բայց ծանրաբեռնված չէ։ Հոնկոնգն աշխարհի ամենաշատ ծառայություններին ուղղված տնտեսություն ունեցող երկիրն է։ Գների հանդեպ վերահսկողությունը ցածր է, բայց կառավարությունը որոշակի սուբսիդիաներ է կիրառում և կարգավորում բնակության վարձավճարները, հեռահաղորդակցության, հանրային տրանսպորտի և էլեկտրաէներգիայի գները։

Շուկաների ազատությունը

Առևտուրը Հոնկոնգի տնտեսության համար չափազանց կարևոր է, արտահանման և ներմուծման համախառն արժեքը ՀՆԱ-ի 373%-ն է կազմում։ Միջին մաքսադրույքը 0% է։ Մաքսատուրքի բացակայությունն առևտրի որոշ տեսակների համար խոչընդոտ է հանդիսանում։ Օտարերկրյա ներդրումների համար ընդհանուր մեթոդական գնահատական չկա, և օտարերկրյա ներդրողները շատ դեպքերում կարող են պահպանել սեփականությունը 100 տոկոսով: Ֆինանսական սեկտորը, ծառայելով որպես առաջատար գլոբալ կենտրոն, շարունակում է մնալ մրցունակության բարձր մակարդակի վրա և լավ կապիտալիզացված է։

Լիլիթ Մարալյան

Աղբյուրը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել