Bravo.am-ը գրում է.
Տարեսկզբին BRAVO.am-ը ներկայացրեց այն ընտանիքները, որոնցում առաջիկա ամիսներին համալրում է սպասվում: Մեր ցուցակից Իշխան Ղարիբյանի երրորդ երեխան արդեն ծնվել է, Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը, Չարենցն ու Ալյա Սեդրակյանը, Ելենա Վարդանյանը եւ ամուսինը նույնպես վայելում են փոքրիկի ներկայությունը: Քանի որ ուրախալի լուրերը շատացել են, որոշեցինք նոր նյութով անդրադառնալ այն հայտնիներին, ովքեր եւս այս տարի ծնող կդառնան:

Սոս Ջանիբեկյան եւ Մադոննա
Օրերս համացանցում հայտնվեց Սոս Ջանիբեկյանի եւ Մադոննա Հարությունյանի բալիկի սպասելու մասին լուրը: Դերասանն իր հարցազրույցներից մեկում խոսել է առաջին անգամ հայր դառնալու զգացողությունների մասին եւ նշել, որ կինն իրեն դուստր է պարգեւելու:

Աննա Սիմոնյանը եւ Մովսես Երեմյանը

Մովսես Երեմյան եւ Աննա Սիմոնյան
BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը երեխայի են սպասում: Ապագա ծնողները դեռեւս չեն շտապում հայտնել փոքրիկի սեռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել