Այս թխվածքաբլիթը պատրաստվում է 30 րոպեում։ Եթե կարագը սենյակային ջերմաստիճանում է գտնվում, ապա ինձ համար 10 րոպե պահանջվում այն պատրաստելու և 20 րոպե թխելու համար։

Իդեալական տարբերակ անսպասելի հյուրերի համար։

Բաղադրիչներ՝

  • 200 գրամ կարագ,
  • 2 հատ հավի ձու,
  • ¼ թեյի գդալ սոդան հանգցրած քացախով,
  • 1 գրամ շաքար,
  • ալյուր – որպեսզի խմորը չկպչի ձեռքերին, սակայն մնա փափուկ,
  • 0,5 լիտր խիտ ջեմ։ Ես վերցնում եմ դեղձի կամ սալոր։

Պատրաստման եղանակը՝

  • Խառնում ենք կարագը+ձուն+սոդան+շաքարը մինչև միատարր զանգված ստանալը։
  • Շաղ ենք տալիս ալյուրը և հունցում խմոր։
  • Բաժանում ենք խմորը 4 մասի։
  • Առաջին երեքը հավասարապես գրտնակում ենք տապակայի վրա։
  • Իսկ մեկ մասը դնում ենք սառնարանում այնքան ժամանակ մինչև այն անհրաժեշտ չլինի։
  • Թխած խմորի վրա քսում ենք ջեմ։
  • Հանում ենք խմորը սառնարանից և քերում ենք այն խոշոր քերիչով ջեմի վրա։
  • Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում 20 րոպե 180 աստիճանի տակ։

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել