Operativ.am-ը գրում է.

Ռուսաստանի քրեական աշխարհի ղեկավար, 64-ամյա Զախարի Կալաշովը, ով հայտնի է Շաքրո Մոլոդոյ անունով, դատարանում հրաժարվել է «գողականի կոչումից»: Այս մասին գրում է Ura.news-ը:

Շաքրոն այս քայլին է գնացել այն պատճառով, որ նրան ազատազրկման մեծ ժամկետ է սպասվում, անգամ հնարավոր է ցմահ ազատազրկվի: Դեռևս անհայտ է, թե ինչպես կարձագանքի հանցավոր աշխարհն իր առաջնորդի թեկուզ և հարկադրված, սակայն նահանջող քայլին:

Հերթական դատական նիստի ժամանակ Շաքրո Մոլոդոյն անսպասելիորեն հայտարարել է, որ չի ճանաչում ՔԿ բարձրաստիճան պաշտոնյաներ Դենիս Նիկանդրովին և Միխահիլ Մաքսիմենկոյին, ովքեր մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել