Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
 
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսի  ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 2,05 դոլարով ՝ հասնելով 69.47 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
 
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,63 դոլարով՝ հասնելով 65,17 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել