Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է Արգենտինայի և Գերմանիայի հավաքականների հետ կայանալիք ընկերական խաղերի մասին.

«Տարօրինակ կլինի խաղալ Մեսսիի դեմ: Մենք սովորել ենք, որ կարող ենք ամեն օր իրար հետ լինել: Տարօրինակ կլինի:

Չնայած ընկերական խաղ է լինելու, բայց սա խաղ է, որտեղ յուրաքանչյուրը կցանկանա հաղթել:

Հույս ունեմ, որ Իսպանիան հիանալի խաղեր կանցկացնի Արգենտինայի և Գերմանիայի դեմ:

Իհարկե,  լավ է, որ մենք հանդիպելու ենք հենց այսպիսի ուժեղ թիմերի հետ: Կասկած չկա, որ նման կարգ ունեցող մրցակիցների հետ խաղում մենք ավելի մեծ ուժեր կներդնենք, քան` սովորաբար: Սա կօգնի զարգանալ ինչպես մեզ, այնպես էլ` մրցակիցներին:

Հնարավոր է` Իսպանիայի հավաքականի կազմում իմ վերջին ելույթներից մեկը կլինի: Նույնը կարող է տեղի ունենալ նաև ակումբում` «Բարսելոնայում»: Հիմա ես մտածում եմ այդ մասին»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Հիշեցնենք` Իսպանիան և Արգենտինան միմյանց հետ կմրցեն մարտի 27-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել