Yerkir.am-ը գրում է.

Լոնդոնում մտադիր են համոզել եվրոպական երկրներին` արտաքսել ռուս դիվանագետներին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների. տեղեկացնում է РИА Новости-ն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցանկանում է, որ ԵՄ երկրները նույնպես մեղադրեն Մոսկվային ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ: Դրա համար, լրատվամիջոցի տվյալներով, Մեծ Բրիտանիան իր դաշնակիցներին կտրամադրի հետախուզական տվյալներ:

Բացի այդ` Մեյը  հույս ունի համոզել ԵՄ-ում գործընկերներին, որ ուժեղացնեն ռուսական իշխանությունների քննադատությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել