«ԱԺ-ը երեկ ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը, որով արգելվում է ուսուցիչներին և բուժաշխատողներին նախընտրական շրջանում աշխատանքի ժամանակ զբաղվել քարոզչությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԺ գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ասել է, թե ուսուցիչներն ու բուժաշխատողները մինչև հիմա ստիպված են նախընտրական քարոզչությամբ զբաղվել: «Երբևէ չհավատաք, որ որևէ մանկավարժ բան ու գործ չունի և իր հիմնական գործը թողած` կզբաղվի ուրիշ բանով: Եթե անում են այդ խախտումը, ուրեմն այսպես, թե այնպես պարտադրվում է դա»,- նշել է նա: Մեր դիտարկմանը, թե իշխանություններին ի՞նչն էր խանգարում օրենսդրական այս փոփոխություններն անել ԱԺ ընտրություններից առաջ, Բոստանջյանն արձագանքել է. «Կարելի էր այդպես անել, բայց ելնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից, չարեցին դա:

Իրենց համար նպատակահարմար չէր ընտրություններից առաջ դա անել: Իսկ ապրիլի 2-ի ընտրությունները չափազանց վատ ընտրություններ էին»»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել