Կարող ես ունենալ կապույտ արյուն, միևնույն ժամանակ կարող ես հասկանալ և հարգել սովորական մարդկանց: Այդ մարդկանցից մեկն էլ արքայադուստր Դիանան էր:

Դիանան սովորական աղջիկ էր, սակայն նա միշտ ցանություն է ունեցել օգնելու մարդկանց:

1977թ. արքայազն Չարլզը այցելեց Սպենսերների կալվածք: Այնտեղ էր նաև 16-ամյա Դիանան: Անկասկած է, որ այդ ժամանակ ոչ մի խոսք չէր կարող լինել ամուսնության մասին: Այդ ժամանակ Դիանան ամաչկոտ էր և պատրաստվում էր մեկնել ուսումը շարունակելու Շվեյցարիայում:

2 տարի այնտեղ սովորելուց հետո աղջիկը վերադառնում է Լոնդոն՝ մանկապարտեզում աշխատելու համար: Այդ ժամանակ սա լավագույնն էր, որ կարող էին անել նորավարտ երիտասարդները:

1980թ. նրանք հանդիպեցին արքայազն Չարլզի հետ: Չարլզը այդ ժամանակ 32 տարեկան էր: Նա ամուսնացած չէր, ծնողները շատ էին մտածում այդ մասին: Անհանգստանալու պատճառ էր նաև այն, որ Չարլզը կապվել էր ամուսնացած կնոջ հետ: Դիանայի մասին լսելով՝ նրանք միանգամից համաձայնվեցին:

1981թ. հուլիսի 29-ին 750 մարդ ականատես եղավ Չարլզի և Դիանայի ամուսնությանը: Սակայն երջանկությունը երկար չտևեց. մշտական կռիվները, հարաբերությունների պարզաբանումը, արցունքները, հիասթափությունները... Լեդի Դիանայի համար միակ հանգստությունը դարձան նրա երկու որդիները:

Երեխաները թագավորական ընտանիքում առաջինն էին, որ մինչ դպրոց հաճախելն այցելել են նախակրթական դպրոց պալատից դուրս:

Արքայադստերը մեծ ջերմությամբ են ընդունել բրիտանացիները: Նրան հարգում էին ոչ միայն Բրիտանիայում, այլև մնացած երկրներում: Նա բարեգործություններ էր անում, օգնում էր շատերին թե հոգեպես, թե նյութապես:

Ընտանիքում ամեն ինչ էլ ավելի էր դժվարանում: Այլևս ուժ չկար թաքցնելու այն ամենը, ինչ տեղի էր ունենում նրանց անձնական կյանքում: 1992թ. ամուսինները բաժանվեցին, միայն 1996թ. տեղի ունեցավ ամուսնալուծությունը: Ինչքան էլ որ Եղիսաբեթ թագուհին այսպիսի իրադարձության պատրաստ չէր և չէր ցանկանում այն ընդունել, նա էլ ոչ մի բան չկարողացավ անել:

1997թ. Դիանան ծանոթացավ Դոդի Ալ-Ֆայեդի հետ, ով եգիպտացի միլիարդատիրոջ որդի էր: Որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին այն մասին, որ նրանք նշանադրվել են:

1997թ. օգոստոսի 31-ին սիրահարները Փարիզում էին: Նրանք փորձում էին թաքնվել տեսախցիկներից և լրագրողներից և այդ ժամանակ էլ ավտովթարի ենթարկվեցին, քանի որ մեծ արագությամբ էր ընթանում մեքենան:

2.5 միլիարդ մարդ հետևում էր մարդկանց սրտերի թագուհու թաղմանը: Չնայած որ նա արդեն թագավորական ընտանիքից չէր, նրան դեռ շարունակում էին ընդունել և սիրել:

Շատերին հետաքրքիր է, թե ինչպիսին կլիներ արքայադուստրը մեր օրերում: Նկարիչներից մեկը փորձել է նկարել 56-ամյա կնոջ դիմանկար, որը հիշեցնում է նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել