«Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ին, երբ ՀՀ նոր նախագահը ստանձնի պաշտոնական լիազորությունները, Հայաստանի կառավարությունը հրաժարական կտա: Իսկ դրանից հետո հնարավոր է` ներկա նախարարների մի մասը տեղ չգտնի ապագա կառավարության կազմում:

Փոխարենը հնարավոր է` նախարար դառնան հին կադրերը. «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ այս օրերին ակտիվ լուրեր են շրջանառվում առ այն, որ ճակատագրական ապրիլից հետո հնարավոր է` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերադառնա կառավարություն՝ կա՛մ ՀՀ գյուղատնտեսության, կա՛մ բնապահպանության նախարարի պաշտոնում: Հիշեցնենք, որ նա ժամանակին զբաղեցրել է երկու պորտֆելներն էլ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել