Եթե ունենք առանձնատուն և ցանկանում եք դառնալ «Վեոլիա ջրի» բաժանորդ, ապա խորհուրդ չեմ տա։ Դրա փոխարեն ավելի լավ է արտեզյան ջրի համար հորատում կազմակերպեք, քանի որ ֆինանսական առումով շատ ավելի էժան այն կնստի ձեզ վրա:
Հիմա ամեն ինչ հերթով։ Դիմում ես գրասենյակ, որ դառնաս բաժանորդ, բանկում մուծում ես 2000 դրամ, որ դիմումդ վերցնեն, հետո 20 աշխատանքային օրվա մեջ քեզ նամակ է գալիս... Ուշադրություն, նամակ է գալիս ոչ թե նրա համար, որ, հարգելի բնակիչ, այս ինչ օրը գալիս ենք, չափագրում և այլն անելու, այլ նամակ է գալիս, որ ձեզ բաժանորդ դարձնելու համար պետք է մուծեք 150 000 կամ, ասենք, 1 500 000 դրամ: Էդ արդեն կախված է քո բախտից, թե մագիստրալը քո առանձնատնից քանի մետր է հեռու։ Եթե հեռու է մի երեք մետր, ուրեմն՝ 150 000-ով կպրծնես: Ամենահետաքրքիրն էնա, որ էդ չափագրումը, աշխատանքների իրականացման համար հաշվարկները կատարում են գրասենյակում առանց տեղանքին ծանոթ լինելու: Աշխատանքի կատարելու տողի տակ կարող ես գտնել այսպիսի մի տող՝ ժայռի քանդում, ու գնում կանգնում ես առանձնատանդ մոտ, ու էդ անտեր մնացած ժայռը ման գալիս, կամ գրում են՝ փորված գրունտի ձեռքով բարձում և տարածքից հեռացում՝ X գումար, հաջորդ տողով էլ կարդում՝ խողովակաշարը ծածկելու համար գրունտի տեղափոխում և ձեռքով լցնել՝ X դրամ:
Հիմա ամենահետաքրքիրն էնա, որ ասում ես, եղբայր, էդտեղ ժայռ չկա, էդ՝ մեկ, երկրորդ՝ էդտեղի գրունտը խի ես տանում, դու ի՞նչ գիտես՝ ինչ գրունտա էդտեղի գրունտը, երբ դու տեղում չես եղել, ասում ա՝ համաձայն չե՞ս, թազա դիմում գրի, թազա 2000 դրամ մուծի, ու վերը շարադրված պատմությունը կրկնվում ա... Երկիրս ծախեցիք, անողնաշարներ, ու հիմա ձեզ համար, բարձր թոշակի գնացած, մեզ *աքի մեջ եք քցել...
Հ.Գ. Հարցն ինձ հետ կապ չունի, սակայն անձամբ եմ առնչվել խնդրին ընկերոջս խնդրանքով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել