31-ամյա Դենիել Բրենդոնը հայտնի էր նրանով, որ մանկուց վարժեցրել է բազմաթիվ օձերի: Սակայն նրա մահվան պատճառը դարձել է իր սիրելի Թոնի անունով օձը: Դենիելի դիակը հայտնաբերել են նրա ծնողները սեփական բնակարանում:
Մահացածի կողքին հայտնաբերվել է օձը:
Սկզբում ոչ ոք չէր կարողանում հավատալ, որ Դենիելին սպանել է իր իսկ պահած, վարժեցրած և սիրած օձը:

Ավելի ուշ ոստիկանության մասնագետներն ապացուցեցին, որ Դենիելի մահվան պատճառն է հանդիսացել հենց այդ օձը:

Քանի որ սպանությունը կատարվել էր Բրիտանիայում, մահացածի ծնողները իրավունք ունեին պահանջելու քնեցնել օձին, սակայն Դենիելի ծնողները կտրականապես հրաժարվեցին:
Դենիելի մայրը բացատրեց դա նրանով, որ նրա որդին իր մահվան մեջ երբեք չէր մեղադրի սիրելի օձին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել